Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի առաջնությունում (տեսանյութ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հիանալի գոլով աչքի ընկավ Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի առաջին տուրում։ Նրա ներկայացրած «Բելգրանոն» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Ուրականին»։
«Բելգրանոյի» ավագը դարձավ խաղի երկրորդ գոլի հեղինակը՝ հեռվից հարվածով գրավելով մրցակցի դարպասը՝ դարպասապահին թողնելով առանց շանսերի։ Սա Սելարայանի առաջին գոլն էր 2025 թվականի սկզբին արգենտինական ակումբ վերադառնալուց հետո։ Ապերտուրայի ընթացքում նա գրանցել էր երկու գոլային փոխանցում, սակայն գոլ չէր խփել։
Հետաքրքիր է, որ Լուկասի եղբորորդին՝ երիտասարդ կիսապաշտպան Գոնսալո Սելարայանը, այս խաղում մնացել է պահեստայինների թվում։
Կլաուսուրայի առաջին տուրում մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ հարձակվող Նորբերտ Բրիասկո Բալեկյանը։ Նա փոխարինման է դուրս եկել «Խիմնասիայի» կազմում «Ինստիտուտոյի» դեմ խաղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0