Լուկաս Սելարայանը գոլային փոխանցում կատարեց «Բարակասի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը գոլային փոխանցում է կատարել Պրիմերայի 10-րդ տուրի «Բարակասի» դեմ խաղում։
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Սելարայանը SofaScore-ի վարկածով ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող՝ ստանալով 8.1 գնահատական։ Բացի գոլային փոխանցումից, նա նաև կատարել է վեց հիմնական փոխանցում։
Սելարայանի վիճակագրությունը խաղում:
- Խաղացված րոպեներ՝ 90+
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 44 (80%)
- Հիմնական փոխանցումներ՝ 6
- Ստեղծված գոլային պահեր՝ 1
- Ասիստներ՝ 1
- Կենտրոնացումներ՝ 7-ից 12
- Երկար փոխանցումներ՝ 3-ից 4
- Հարվածներ՝ 3
- Հաջող դրիբլինգ՝ 1-ից 6
- Հաղթած մենամարտեր՝ 3-ից 9
- Օդային մենամարտեր՝ 1-ից 1
- Գնդակի կորուստներ՝ 28
- Ընդհատումներ՝ 2
Ցավոք, Լուկաս Սելարայանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Վրաստանի դեմ հանդիպումների համար ընտանեկան հանգամանքների պատճառով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0