Լուկա Մոդրիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
39-ամյա Լուկա Մոդրիչը կշարունակի իր կարիերան Եվրոպայում. լեգենդար խորվաթը պայմանագիր է կնքել «Միլանի» հետ։ Ոչ թե ՄԼՍ-ում, ոչ էլ Սաուդյան Արաբիայում, ինչպես անում են բազմաթիվ տարեց ֆուտբոլիստներ, այլ հենց մի ակումբում, որտեղ ճնշումն ահռելի է, ակնկալիքներն՝ հսկայական, և պայքարը՝ միայն տիտղոսների համար։
Մամուլի տեղեկություններով՝ պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան €4 միլիոն։ Բժշկական քննությունը նախատեսված է երկուշաբթի կամ երեքշաբթի։
Մոդրիչը հեռացել է «Ռեալ Մադրիդից» պայմանագրի ավարտից հետո՝ 13 մրցաշրջան անցկացնելով թիմում։
Հիշեցնենք, որ այս ամռանը «Միլանը» փոխել է գլխավոր մարզչին․ Մասիմիլիանո Ալեգրին վերադարձել է թիմ՝ փոխարինելով Սերժիու Կոնսեյսաուին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0