Եվրոպայի 2025 թվականի առաջնության լավագույն պահը՝ Մալխաս Ամոյանը կրկին գագաթին
Մալխաս Ամոյանն հերթական անգամ իր անունը գրեց հունահռոմեական ըմբշամարտի պատմության մեջ։ Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում հայ ըմբիշը նվաճեց իր չորրորդ անընդմեջ ոսկե մեդալը, իսկ նրա ճանապարհը դեպի չեմպիոնություն ճանաչվեց մրցաշարի լավագույն պահը՝ ըստ երկրպագուների քվեարկության։
United World Wrestling-ի կողմից կազմակերպված քվեարկության արդյունքում Ամոյանի ելույթին քվեարկել է մասնակիցների 37 տոկոսը։ Նա այդ կերպ գերազանցեց նույնիսկ թիմային հաշվարկում հաղթող դարձած Ադրբեջանի հավաքականին (30%), ինչպես նաև Հունգարիան ներկայացնող Դավիդ Լոսոնցիին (19%) և բուլղարացի Կիրիլ Միլովին (14%)։

Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը Ամոյանի համար դարձավ առաջին խոշոր մրցաշարը Փարիզի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելուց հետո։ Սակայն դադարն ընդհանրապես չազդեց նրա մարզավիճակի վրա՝ հայ ըմբիշը գերիշխում էր գորգի վրա՝ վստահ հաղթանակներ տանելով ամենաուժեղ մրցակիցների նկատմամբ, ներառյալ երեք աշխարհի առաջնության մրցանակակիրների։
Մալխաս Ամոյանի ճանապարհը դեպի ոսկի.
1/8 եզրափակիչ՝ հաղթանակ Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Բերնատեկի նկատմամբ՝ 9:0
1/4 եզրափակիչ՝ հաղթանակ Մոլդովայի Ալեքսանդրու Սոլովեյի նկատմամբ՝ 7:2
1/2 եզրափակիչ՝ հաղթանակ Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի նկատմամբ՝ 5:1
Ֆինալ՝ հաղթանակ Վրաստանի Ռամազ Զոիդզեի նկատմամբ՝ 3:1
Այսպիսով՝ Ամոյանը ևս մեկ անգամ հաստատեց իր կարգավիճակը՝ որպես Եվրոպայի լավագույն հունահռոմեական ըմբիշներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0