Լուան Մյուլերը՝ 2024 թվականի լավագույն ֆուտզալի դարպասապահ
Հայաստանի ֆուտզալի հավաքականի և իսպանական «Պալմա» ակումբի դարպասապահ Լուան Մյուլերը ճանաչվել է 2024 թվականի լավագույն դարպասապահ Futsalplanet Awards 2024 մրցանակաբաշխության ժամանակ։
Այս տարի Լուան Մյուլերը երկրորդ անգամ անընդմեջ օգնեց «Պալմային» հաղթել Չեմպիոնների Լիգայում, որի «Քառյակի եզրափակիչը» անցկացվեց Երևանում։
Հիշեցնենք, որ Հայաստանի լավագույն ֆուտզալիստի քվեարկության ժամանակ Լուան Մյուլերը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Վլադիմիր Սանոսյանին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0