Լինդսի Վոննը վիրահատվել է 2026 թվականի Օլիմպիական խաղերում սարսափելի ընկնելուց հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոննը վիրահատվել է Օլիմպիական խաղերի արագընթաց վայրէջքի ժամանակ տեղի ունեցած ծանր ընկնելուց հետո։ Մարզուհու ներկայացուցիչների հաղորդմամբ՝ 41-ամյա Վոննի մոտ ախտորոշվել է ոտքի բարդ կոտրվածք, ինչպես նաև առաջային խաչաձև կապանի պատռվածք, ոսկրի սալջարդ և մենիսկի վնասվածքներ։
Վիրահատական միջամտությունն անցել է հաջողությամբ։ Ներկայումս Լինդսին գտնվում է կայուն վիճակում և շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Կյանքին վտանգ չկա, սակայն նրան սպասվում է երկարատև վերականգնման շրջան։
Հիշեցնենք, որ Վոննը 2026 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցում էր մեծ սպորտ վերադառնալուց հետո և համարվում էր արագընթաց վայրէջքի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Մրցուղու վերին հատվածում նա դիպել է դարպասին և կրել չափազանց ծանր ընկնում։ Մարզուհին չի կարողացել ինքնուրույն վեր կենալ և տարհանվել է ուղղաթիռով։
Արագընթաց վայրէջքը երկրորդ մրցումային օրվա առաջին մեդալային մեկնարկն էր։ Լինդսի Վոննը հանդես էր գալիս 13-րդ համարով, սակայն վնասվածքի պատճառով նրա ելույթը ընդհատվել է։
Մրցման հաղթող է դարձել մեկ այլ ամերիկուհի՝ Բրիզի Ջոնսոնը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0