Չեմպիոնների լիգա 2025/26․ հիմնական փուլի պայծառ մեկնարկ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 16-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի հիմնական փուլը՝ երկու հետաքրքիր հանդիպումներով։ Հաղթանակներ տարան լոնդոնյան «Արսենալը» և Բելգիայի նորեկ «Յունիոն Սեն-Ժիլուազը»։
«Աթլետիկ Բիլբաո» — «Արսենալ» 0:2
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ Իսպանիայում։ Երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ կեսում՝ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Գաբրիել Մարտինելլին հաշիվը բացեց դաշտ դուրս գալուց ընդամենը 30 վայրկյան անց, իսկ հանդիպման վերջնամասում Լեանդրո Տրոսսարդը հարվածով տուգանայինից ամրապնդեց Միկել Արտետայի թիմի հաջողությունը։
ՊՍՎ — «Յունիոն Սեն-Ժիլուազ» 1:3
Բելգիական ակումբը անցկացրեց իր դեբյուտային խաղը Չեմպիոնների լիգայում և անմիջապես ստեղծեց սենսացիա՝ արտագնա հաղթանակ տոնելով ՊՍՎ-ի նկատմամբ։ 39-րդ րոպեին հյուրերը արդեն առաջ էին 2:0 հաշվով՝ շնորհիվ Պրոմիս Դավիդի (11-մետրանոցից) և Աիթ Էլ Հաջի գոլերի։ Վերջում Քևին ՄաքԱլիստերը հաշիվը դարձրեց 3:0, իսկ տանտերերից միակ գոլը խփեց Ռուբեն վան Բոմելը՝ լեգենդար Մարկո վան Բոմելի որդին։
Օրվա խաղային ծրագիրը կշարունակվի ևս 4 հանդիպումներով․
-
«Բենֆիկա» - «Ղարաբաղ»
-
«Ռեալ Մադրիդ» - «Մարսել»
-
«Տոտենհեմ» - «Վիլյառեալ»
-
«Յուվենտուս» - «Բորուսիա Դ»
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0