SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Լիդս Յունայթեդ»-ը կրկին հետաքրքրվել է Էդուարդ Սպերցյանով


«Լիդս Յունայթեդ»-ը կրկին հետաքրքրվել է Էդուարդ Սպերցյանով
Ֆուտբոլ 💬 Comment

«Լիդս Յունայթեդ»-ը վերադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է New York Times-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Սկզբում ակումբը նախատեսում էր ձեռք բերել Ֆակունդո Բուոնանոտտեին, սակայն ֆուտբոլիստը հայտնվեց «Չելսի»-ի հետաքրքրությունների դաշտում․ լոնդոնյան ակումբը նրան դիտարկում է որպես Քրիստոֆեր Նկունկուի փոխարինող։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը այս ամառ տեղափոխվեց «Միլան»։

Աղբյուրի տեղեկություններով՝ բացի Սպերցյանից, «Լիդս»-ը դիտարկում է նաև հարձակողական գծի ուժեղացման այլ տարբերակներ․ Բիլալ Էլ Հանուս («Լեսթեր»), Դիլան Բակվա («Ստրասբուր») և Մանոր Սոլոմոն («Տոտենհեմ»)։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Լիդս»-ը հետաքրքրված էր Սպերցյանով դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։