Լեոն Շահբազյանը կայծակնային հաղթանակ տարավ Tuff-N-Uff 148-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Տեքստ Հա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ՄՄԱ մարտիկ Լեոն Շահբազյանը (11-4) շարունակում է տպավորել իր վառ ելույթներով։ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում կայացած Tuff-N-Uff 148 մրցաշարում նա վստահ հաղթանակ տարավ բրազիլացի Գլաուսիո Էլիզիարիոյի (10-9) նկատմամբ՝ կիրառելով «գիլյոտին» խեղդող հնարքը առաջին ռաունդի ընդամենը 42-րդ վայրկյանին։
29-ամյա Շահբազյանի համար սա արդեն տարվա երրորդ վաղաժամ հաղթանակն է, և բոլորն էլ գրանցվել են առաջին ռաունդում՝ տեղական պրոմոուշենի մրցաշարերում։
Հիշեցնենք, որ Լեոնը UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող մարտիկ Էդմեն Շահբազյանի ավագ եղբայրն է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0