Լեոն Շահբազյանը Tuff-N-Uff 152-ում տարավ իր չորրորդ անընդմեջ հաղթանակը սաբմիշնով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լաս Վեգասում կայացավ Tuff-N-Uff 152 մրցաշարը, որի շրջանակում հայ մարտիկ Լեոն Շահբազյանը (12-4) վստահ հաղթանակ տարավ Ռոբերտ Հեյլի (14-10) նկատմամբ։
Մենամարտն ավարտվեց արդեն առաջին ռաունդում․ Շահբազյանը հաջողությամբ մրցակցին տեղափոխեց պարտեր և անցկացրեց ցավոտ հնարք՝ ստիպելով Հեյլին հանձնվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Շահբազյանի համար սա դարձավ չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Հատկանշական է, որ վերջին չորս մենամարտերն էլ նա ավարտել է առաջին ռաունդում սաբմիշնով, և այդ բոլոր հաղթանակները գրանցվել են Tuff-N-Uff կազմակերպության մրցաշարերում։
Եթե Լեոնը շարունակի հանդես գալ նույն տեմպով, ապա UFC-ի մարտիկ Էդմեն Շահբազյանի ավագ եղբայրը շուտով կարող է հնարավորություն ստանալ դեբյուտ անել աշխարհի ամենաուժեղ լիգայում և համալրել UFC միջին քաշային կարգի ռոստերը։
Նշենք, որ նույն մրցաշարում հաղթանակ տարավ ևս մեկ հայ մարտիկ։ Սպարտակ Միքայելյանը նույնպես ավարտեց իր մենամարտը խեղդող հնարքով՝ համալրելով հայ մարտիկների հաղթանակների հաշվեկշիռը Tuff-N-Uff 152 մրցաշարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0