Լեոն Շահբազյանն ու Դավիթ Մգոյանը հաղթանակներ են տարել Tuff-N-Uff 141-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 15-ին Լաս Վեգասում տեղի ունեցավ Tuff-N-Uff 141 մարտական երեկոն, որտեղ մրցեցին Լեոն Շահբազյանն ու Դավիթ Մգոյանը։ Երկու հայ մարտիկներն էլ վստահ հաղթանակներ տարան։
Լեոն Շահբազյանը (9-4) առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Էյրեոն Թավարեսին (7-4)՝ դառնալով երեկոյի գլխավոր մենամարտի հաղթողը Tuff-N-Uff 141-ում, Լաս Վեգասում։ Լեոնը տպավորիչ հաղթանակ տարավ՝ ընդամենը մեկ օր առաջ իր եղբոր՝ Էդմենի UFC մենամարտից։
Դավիթ Մգոյանը (6-0) միաձայն որոշմամբ հաղթեց Ջոն ԴեՋեսուսին (18-13)՝ Tuff-N-Uff 141-ում, Լաս Վեգասում։ Սա Մգոյանի երրորդ հաղթանակն է ԱՄՆ-ում։ Այս մենամարտում նրա անկյունում եղել է Արման Ծառուկյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0