SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Լեգիան» և «Լուդոգորեցը» ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը. Վահան Բիչախչյանը մեկնարկային կազմում էր


«Լեգիան» և «Լուդոգորեցը» ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը. Վահան Բիչախչյանը մեկնարկային կազմում էր
Ֆուտբոլ 💬 Comment

Հունիսի 25-ին Վարշավայի «Լեգիան» Ավստրիայում ընթացող նախամրցաշրջանային հավաքների շրջանակում անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը։ Լեհաստանի գավաթակիրի մրցակիցը Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցն» էր, որի գլխավոր մարզիչն այժմ պորտուգալացի Ռույ Մոտան է՝ Երևանի «Նոայի» նախկին մարզիչը։

Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով՝ 2։2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ընդգրկված էր լեհական թիմի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 61 րոպե։

«Լեգիան» շարունակում է նախապատրաստվել եվրագավաթներին։ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում վարշավացիները մրցելու են Ղազախստանի «Ակտոբեի» հետ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։