Լեգենդար Ջորջիո Պետրոսյանը հրաժեշտի մենամարտ կանցկացնի Միլանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լեգենդար քիքբոքսեր Ջորջիո Պետրոսյանը (108-3-2; 2 NC) հայտարարել է իր վերջին մենամարտի մասին։ Մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Միլանում, PetrosyanMania մրցաշարի շրջանակում։ Հայ մարզիկի մրցակիցը կլինի բրազիլացի Ժոզե Սոուզան։
Մենամարտը կանցկացվի K-1 կանոններով և բաղկացած կլինի երեք ռաունդից՝ յուրաքանչյուրը երեք րոպե տևողությամբ։
Գևորգ Պետրոսյանը, ով աշխարհին առավել հայտնի է Ջորջիո անունով, իր կարիերայի ընթացքում դարձել է քիքբոքսինգի պատմության ամենավառ դեմքերից մեկը։ Նա երկու անգամ նվաճել է K-1 Grand Prix տիտղոսը, դարձել է Glory, ONE Championship և Bellator Kickboxing կազմակերպությունների չեմպիոն, ինչպես նաև բազմաթիվ այլ հեղինակավոր տիտղոսների դափնեկիր։
Սոուզայի դեմ մենամարտը կդառնա լեգենդար հայ մարզիկի փայլուն կարիերայի վերջին էջը՝ հավերժ ամրագրվելով համաշխարհային քիքբոքսինգի պատմության մեջ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0