Լամին Յամալը կորցրել է անձնագիրը Թուրքիային խոշոր հաշվով հաղթելուց հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իսպանիայի հավաքականի 18-ամյա վինգեր Լամին Յամալը հայտնվել է անսովոր իրավիճակում ԱԱ-2026-ի որակավորման Թուրքիայի հետ հանդիպումից հետո։
Ըստ Beyaz Futbol-ի, ֆուտբոլիստը երկար ժամանակ փնտրել է իր անձնագիրը, նույնիսկ վերադարձել է հանդերձարան, սակայն չի կարողացել գտնել այն։ Դեպքի տեսագրությունը արագ տարածվել է սոցիալական ցանցերում։ Ամբողջ թիմը ավելի քան մեկ ժամ սպասել է, մինչ «Բարսելոնայի» աստղը փորձում էր գտնել փաստաթուղթը, սակայն ավտոբուսը մեկնել է Յամալի հետ՝ առանց անձնագրի։ Առայժմ անհայտ է, թե ինչպես է իսպանացին կարողանալու լքել Թուրքիան առանց փաստաթղթի։
Չնայած այս աննախադեպ դրվագին՝ խաղը դարձել է իսկական տոն Իսպանիայի համար։ Կոնյայում Լուիս դե լա Ֆուենտեի թիմը 6:0 հաշվով ջախջախել է մրցակցին։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Միկել Մերինոն, երկու գոլի հեղինակ՝ Պեդրին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ֆերրան Տորրեսը։
Լամին Յամալը նույնպես մեծ ներդրում է ունեցել հաղթանակում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0