Թախտիի Գավաթ 2025՝ ազատ ոճի ըմբշամարտում. մրցաշարի բոլոր արդյունքները
Մայիսի 9-ին Իրանի Իսֆահան քաղաքում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի՝ Թախտիի Գավաթ 2025-ի երկրորդ և եզրափակիչ օրը։ Մրցաշարին մասնակցեցին ըմբիշներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Իրաքից, Ղրղզստանից, Թուրքիայից, Նիդերլանդներից և Տաջիկստանից։
Մրցաշարի երկրորդ օրը խաղարկվեցին վերջին հինգ քաշային կարգերի մեդալները՝ 61, 70, 74, 92 և 125 կգ։
Մինչև 61 կգ քաշային կարգում մրցաշարը նման էր Հայաստանի փոքր առաջնության. այս քաշային կարգում հանդես եկան միանգամից 5 հայ ըմբիշներ։ Ամենահեռուն հասավ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը. նա երեք հաղթանակ տարավ իրանցի և իրաքցի ըմբիշների նկատմամբ, բայց պարտվեց կիսաեզրափակիչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խնձրցյանը 4:3 հաշվով հաղթեց իրանցի Էրզան Ջաֆարիին և դարձավ բրոնզե մեդալակիր՝ միակ մեդալակիրը Հայաստանի հավաքականի կազմում։
Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը Թախտիի Գավաթ 2025-ում զբաղեցրեց երրորդ տեղը։ Առաջին տեղը գրավեց Իրանի հավաքականը, երկրորդը՝ Ղրղզստանի։

Թախտիի Գավաթ 2025-ի հաղթողները և մրցանակակիրները
57 կգ՝
-
Ալի Մոմենի Ջոջադե (Իրան)
-
Միլադ Վալիզադե (Իրան)
-
Աբդիմալիք Կարաչով (Ղրղզստան) և Ալի Յահյապուր (Իրան)
61 կգ՝
-
Ալմազ Ուուլու Բեկզատ (Ղրղզստան)
-
Ռեզա Մոմենի (Իրան)
-
Մանվել Խնձրցյան (Հայաստան) և Ալի Գոլիզադեգան (Իրան)
5-րդ տեղ՝ Հարություն Հովհաննիսյան (Հայաստան)
9-րդ տեղ՝ Լեւիկ Միքայելյան (Հայաստան)
9-րդ տեղ՝ Էրիկ Հայրիկյան (Հայաստան)
12-րդ տեղ՝ Մեժլում Մեժլումյան (Հայաստան)
65 կգ՝
-
Ջասկարան Սինգհ (Հնդկաստան)
-
Յասին Ռեզաի (Իրան)
-
Փեյման Նեմաթի (Իրան) և Իկրոմջոն Խաջիմուրոդով (Ղրղզստան)
9-րդ տեղ՝ Անդրանիկ Ավետիսյան (Հայաստան)
12-րդ տեղ՝ Ռաֆֆի Արտաշյան (Հայաստան)
70 կգ՝
-
Դալգաթ Աբդուլկադիրով (Ռուսաստան)
-
Մոհամմադալի Ամուզադե (Իրան)
-
Էբրահիմ Էլահի (Իրան) և Ալիաքբար Ֆազլի (Իրան)
12-րդ տեղ՝ Տիգրան Զազարյան (Հայաստան)
74 կգ՝
-
Ամիր Յազդանի (Իրան)
-
Յունես Էմամի (Իրան)
-
Մոհամմադ Բախշի (Իրան) և Հոսեյն Աբոզարի (Իրան)
12-րդ տեղ՝ Հրայր Ալիխանյան (Հայաստան)
12-րդ տեղ՝ Անուշավան Բարսեղյան (Հայաստան)
79 կգ՝
-
Ֆարիբորզ Բաբաեի (Իրան)
-
Մեհդի Յոսեֆի (Իրան)
-
Ալիռեզա Քարիմի (Իրան) և Էրզան Էլահի (Իրան)
86 կգ՝
-
Աբոլֆազլ Ռահմանի (Իրան)
-
Ամիրհոսեյն Քավոսի (Իրան)
-
Բեկզատ Ռահիմով (Ղրղզստան) և Ռեզա Սոլեյմանյան (Իրան)
12-րդ տեղ՝ Արեն Իսրայելյան (Հայաստան)
92 կգ՝
-
Մոհամմադ Ազիմի (Իրան)
-
Բեհնամ Սարեի (Իրան)
-
Տոհիդ Նուրի (Իրան) և Աբդուլլա Արկան Սամիր (Իրաք)
7-րդ տեղ՝ Մուշեղ Մկրտչյան (Հայաստան)
97 կգ՝
-
Ահմադ Բազրի (Իրան)
-
Աբոլֆազլ Բաբալո (Իրան)
-
Մոջթաբա Գոլեաջի (Իրան) և Արաշք Մոհեբի (Իրան)
5-րդ տեղ՝ Սերգեյ Սարգսյան (Հայաստան)
125 կգ՝
-
Ամիրհոսեյն Զարե (Իրան)
-
Ամիրեզզա Մասումի (Իրան)
-
Մոհամմադռեզա Լոթֆի (Իրան) և Աբոլֆազլ Մոհամմադնեջադ (Իրան)
7-րդ տեղ՝ Խաչատուր Խաչատրյան (Հայաստան)
7-րդ տեղ՝ Լյովա Գեւորգյան (Հայաստան)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0