SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի գավաթ․ «Սարդարապատը» և «Գանձասարը» շարունակում են պայքարը


Հայաստանի գավաթ․ «Սարդարապատը» և «Գանձասարը» շարունակում են պայքարը
Ֆուտբոլ 💬 Comment

Հայկական ֆուտբոլի գավաթային շաբաթը անմիջապես սենսացիա պարգևեց։ Մրցաշարի 1/16 եզրափակչում Առաջին լիգայի առաջատար «Սարդարապատը» 2:1 հաշվով հաղթեց Երևանի «Միկային»։ Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Վրեժ Մկրտչյանը, ով դուբլի հեղինակ դարձավ։ Տան տերերը կարողացան պատասխանել միայն Ալիկ Օհանեսյանի դիպուկ հարվածով։

«Գանձասարը» կարողացավ պայքարից դուրս թողնել ֆավորիտներից մեկին՝ Պրեմիեր լիգայի առաջատար «Ալաշկերտին»։ Կարեն Բարսեղյանի թիմը հաղթեց 2:1 հաշվով, իսկ վճռորոշ գոլը Նարեկ Ալավերդյանը խփեց 83-րդ րոպեին՝ ուրախություն պարգևելով տանտիրոջ երկրպագուներին։

Այսպիսով՝ երկու ակումբները միացան ավելի վաղ 1/8 եզրափակիչ դուրս եկած «Սյունիքին» և «Արարատ-Արաքսին»։

1/16 եզրափակչի վերջին հանդիպումը կկայանա այսօր․ «Բենտոնիտը» կընդունի «Անդրանիկին»։ Այս զույգի հաղթողը կդառնա հաջորդ փուլ դուրս եկող վերջին մասնակիցը։

Խաղերի արդյունքները․
«Միկա» – «Սարդարապատ»․ 1:2
«Գանձասար» – «Ալաշկերտ»․ 2:1


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։