Մենխենգլադբախի «Բորուսիայի» ճգնաժամը․ Ռոլանդ Վիրկուսը հեռանում է սպորտային տնօրենի պաշտոնից
Director of Sport Roland Virkus and Grant Ramos pose after signing a contract for Borussia Moenchengladbach at Borussia-Park on May 24, 2023 in Moenchengladbach, Germany. (Photo by Christian Verheyen/Borussia Moenchengladbach via Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գերմանական «Բորուսիա» Մենխենգլադբախ ֆուտբոլային ակումբում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել․ ավելի քան երեք տասնամյակ աշխատելուց հետո Ռոլանդ Վիրկուսը թողեց սպորտային տնօրենի պաշտոնը։ Մասնագետը ակումբի կազմում էր դեռևս 1990 թվականից, իսկ ղեկավար պաշտոնը զբաղեցրել էր 2022 թվականի փետրվարից՝ թիմի համար դժվար ժամանակահատվածում։
Վիրկուսը պարզաբանեց, որ որոշումը կապված է հենց ակումբի շահերի հետ․ «Ես միշտ ասել եմ, որ „Բորուսիան“ ամեն ինչից վեր է։ Ահա թե ինչու ես ընդունեցի այս որոշումը»։ Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց նրան երկարամյա նվիրվածության և ներդրման համար՝ ընդգծելով, որ այս քայլը հեշտ չէր։
Վիրկուսի հեռանալը կարևոր նշանակություն ունի նաև հայ երկրպագուների համար։ Նրան էր պատկանում հայ հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսին Մյունխենի «Բավարիայից» հրավիրելու նախաձեռնությունը՝ 2023 թվականի ամռանը։ Վերջին տուրում Բունդեսլիգայի «Այնտրախտի» դեմ Ռանոսը խփեց իր առաջին գոլը Գերմանիայի առաջնությունում, սակայն նրա թիմը պարտվեց լարված խաղում՝ 4։6 հաշվով։
Այժմ «Բորուսիայի» ղեկավարությունը պետք է վերանայի ակումբի սպորտային ռազմավարությունը և որոշի՝ ով կգլխավորի այդ ուղղությունը։ Մենխենգլադբախում ընդունում են, որ թիմին անհրաժեշտ է նոր էներգիա և թարմ մղում առաջ շարժվելու համար։
Հիշեցնենք, որ մինչ այդ ակումբը հեռացրել էր գլխավոր մարզիչ Գերարդո Սեոանեին, իսկ այժմ թիմը ղեկավարում է երիտասարդական թիմի մարզիչ Օյգեն Պոլանսկին։
5 տուրերից հետո «Բորուսիա» Մենխենգլադբախը Բունդեսլիգայում զբաղեցնում է վերջին տեղը՝ 2 միավորով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0