Քրիստիան Քիվուն պատասխանեց Մխիթարյանի դերի մասին հարցին նոր մրցաշրջանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Քիվուն Լոս Անջելեսում մամուլի ասուլիս է անցկացրել՝ նախքան թիմի մեկնարկը 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում։ Թեմաներից մեկն էր նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան՝ հաշվի առնելով կազմի ուժեղացումը։
— Իմ կարծիքով՝ մենք չպետք է խոսենք տարիքից, քանի որ տարիքն ընդամենը թիվ է։ Ավելի կարևոր են խաղացողների մարդկային հատկանիշները։ Հենրիխ Մխիթարյանը հսկայական պոտենցիալ ունի։ Նա դա ապացուցել է իր նվիրվածությամբ և խաղալու անհավանական ցանկությամբ, հատկապես նախորդ մրցաշրջանում։ Նրա պրոֆեսիոնալիզմը կասկածից դուրս է։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ինտերի» համար։
Հույս ունեմ, որ նա կրկին կգտնի այն մոտիվացիան ու էներգիան, որ տեսել եմ և շարունակում եմ տեսնել նրանում՝ դա չափազանց կարևոր է։ Ամեն դեպքում՝ պետք է քրտնաջան աշխատել, հարգել թիմակիցներին, գնահատել թիմը և այն աջակցությունը, որ ստանում ենք, — ընդգծեց Քիվուն։
Հիշեցնենք, որ Միլանի «Ինտերը» ակտիվ պատրաստվում է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության իր առաջին հանդիպմանը։ Խաղը Մեխիկոյի «Մոնտերեյի» դեմ կանցկացվի հունիսի 18-ին՝ Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում։ Մրցակցությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0