Քրիս Ջոնսը հեռացել է «Վալենսիայից». հայկական հավաքականի պաշտպանը կարող է շարունակել կարիերան Իսրայելում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը պաշտոնապես հեռացել է իսպանական «Վալենսիա» ակումբից։ Ակումբը օգտվել է պայմանագրում ներառված կետից և վաղաժամ լուծել է այն՝ չնայած այն գործում էր ևս մեկ մրցաշրջան։
32-ամյա խաղարկուն «Վալենսիայում» անցկացրել է երեք տարի՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Վերջին ACB առաջնությունում Ջոնսը մասնակցել է 32 հանդիպման՝ միջինը հավաքելով 10.8 միավոր և կատարելով 5.1 գոլային փոխանցում։ Եվրոպայի գավաթում նա անցկացրել է 15 խաղ՝ միջինը գրանցելով 10.6 միավոր և 4.5 փոխանցում։
Մամուլում տարածված տեղեկություններով՝ նատուրալիզացված հայ բասկետբոլիստի կարիերայի հաջորդ կանգառը կարող է լինել Թել Ավիվի «Հապոել» ակումբը։ Կողմերի միջև բանակցությունները ակտիվ փուլում են։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ծնված Ջոնսը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և 2025 թվականի փետրվարին մասնակցել է աշխարհի առաջնության նախնական փուլի Հայաստան–Ալբանիա խաղին՝ դառնալով ամենաարդյունավետ խաղացողը՝ 34 միավորով։ Ընդհանուր առմամբ՝ 2027 թվականի ԱԱ ընտրական փուլում Ջոնսը մասնակցել է 4 խաղի՝ միջինը հավաքելով 27 միավոր։

«Վալենսիան» շնորհակալություն է հայտնել Քրիս Ջոնսին՝ պրոֆեսիոնալիզմի և թիմում ներդրած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա կարիերայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0