SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Կրասնոդարը» տասը հաղթեց «Սպարտակին» և ամրապնդեց իր առաջնորդությունը ՌՊԼ-ում


«Կրասնոդարը» տասը հաղթեց «Սպարտակին» և ամրապնդեց իր առաջնորդությունը ՌՊԼ-ում
Ֆուտբոլ 💬 Comment

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Կրասնոդարը» արտագնա հաղթանակ տարավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ՝ 2:1 հաշվով։
18-րդ րոպեին Ալեքսանդր Չերնիկովը բացեց հաշիվը անկյունայինի խաղարկումից հետո, իսկ երկրորդ խաղակեսում «ցուլերը» կրկնապատկեցին առավելությունը․ Ջոն Կորդոբան գրավեց դարպասը՝ Էդուարդ Սպերտսյանի հարվածից հետո, որի գնդակը դիպել էր դարպասաձողին։

Խաղի վերջնամասը շատ լարված անցավ Վլադիմիր Իվիչի թիմի համար։ 88-րդ րոպեին Կորդոբան ստացավ կարմիր քարտ, իսկ ավելացված ժամանակում հեռացվեց նաև Դուգլաս Աուգուստոն։ Թեև «Սպարտակը» ուներ թվային առավելություն, կարողացավ միայն նվազեցնել տարբերությունը․ 90-րդ րոպեին Լիվայա Գարսիան գրավեց դարպասը։

Քարտերի և հեռացումների պատճառով «Կրասնոդարի» չորս խաղացողներ՝ Դիեգո Կոստան, Նիկիտա Կրիվցովը, Ջոն Կորդոբան և Դուգլաս Աուգուստոն, բաց կթողնեն հաջորդ հանդիպումը «Բալտիկայի» դեմ։

Տուրի ավարտին «ցուլերը» շարունակում են գլխավորել առաջնությունը՝ հավաքելով 32 միավոր և երկու միավորով առաջ անցնելով ЦСКА-ից։

Էդուարդ Սպերտսյանը խաղադաշտում անցկացրեց 73 րոպե և դարձավ թիմի ամենակայտնվող խաղացողներից մեկը․
4 հարված դարպասին (1՝ դարպասաձող), 19 ճշգրիտ փոխանցում (66%), 3 բանալի պաս, 3 խլում, 1 որսում, 11 միադեմ մենամարտերից՝ 8 հաղթանակ, SofaScore գնահատական՝ 7․4։

Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ալեքսանդր Չերնիկովը՝ «ՄԱՏՉ ՊՐԵՄԻԵՐ» ալիքի վարկածով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։