«Կրասնոդարը» զիջեց «Լոկոմոտիվին», Սպերցյանը գոլային փոխանցում կատարեց վերջին րոպեներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» պարտություն կրեց Մոսկվայի «Լոկոմոտիվից»՝ ՌՊԼ-ի երկրորդ տուրում։ Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 93-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Մոսես Կոնբնանին, սակայն դա բավարար չէր խաղը փրկելու համար։
«Լոկոմոտիվի» երկու գոլերն էլ հեղինակեց Ալեքսանդր Բատրակովը՝ ապահովելով թիմի երեք միավորը։
Սպերցյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն և կրկին արդյունավետ էր․ երկու տուրից հետո նրա ակտիվում արդեն 1 գոլ և 2 գոլային փոխանցում։
Սպերցյանի վիճակագրությունը հանդիպման մեջ․
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 38 (76%)
-
Գոլային փոխանցումներ՝ 1
-
Բանալի փոխանցումներ՝ 6
-
Երկար փոխանցումներ՝ 5/8
-
Հարվածներ՝ 3
-
Հաղթած մենապայքարներ՝ 1/4
-
Գնդակի կորուստներ՝ 26
-
Խախտումներ՝ 1
-
Խախտումներ իր դեմ՝ 1
-
Գնդակի հեռացումներ՝ 1
-
Խաղափողի միջամտություններ՝ 1
-
SofaScore գնահատական՝ 6,9
ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԻԴԵՈՆ․
«Կրասնոդարի» հաջորդ հանդիպումը ՌՊԼ-ի երրորդ տուրում կլինի «Կռիլյա Սովետովի» դեմ, որտեղ թիմը կփորձի վերադառնալ հաղթանակների ուղի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0