«Կրասնոդարը» պարտվեց «Ռուբինին», Սպերցյանը խաղաց ամբողջ հանդիպումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՌՊԼ-ի 20-րդ տուրում «Զենիթից» հետո միավորներ կորցրեց նաև «Կրասնոդարը»։ Առաջնության առաջատարը արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»։
Կազանյան թիմի կազմում վնասվածքի պատճառով խաղը բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ SofaScore-ի գնահատմամբ նրա խաղը գնահատվել է 6.7 միավորով։
«Ցուլերը» լուրջ խնդիրներ ունեին հարձակման գծում և գրեթե վտանգավոր պահեր չէին ստեղծում։ Հյուրերը կարողացան միակ գոլը խփել միայն ավելացված ժամանակում․ 93-րդ րոպեին աչքի ընկավ Ջոն Կորդոբան։
Հանդիպման հաշիվը բացեց «Ռուբինը»․ 24-րդ րոպեին ՌՊԼ-ում իր դեբյուտային գոլը խփեց Նազմի Գրիպշին։ Ընդմիջումից հետո տանտերերը կրկնապատկեցին առավելությունը․ 74-րդ րոպեին գոլ խփեց Կոնստանտին Նիժեգորոդովը, որը նույնպես առաջին անգամ էր աչքի ընկնում Պրեմիեր լիգայում։ «Match Premier»-ի փորձագետի վարկածով Գրիպշին ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Այս հաղթանակը դարձավ «Ռուբինի» առաջինը գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգայի գլխավորությամբ։ Կազանյան ակումբը վաստակեց 26 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղ։
Չնայած պարտությանը՝ որը 11 խաղից հետո առաջինն էր, «Կրասնոդարը» շարունակում է գլխավորել առաջնությունը 43 միավորով։
ՌՊԼ-ի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մարտի 14-ին արտագնա խաղում կհանդիպի «Սոչիին», իսկ «Ռուբինը» մարտի 15-ին սեփական հարկի տակ կընդունի «Լոկոմոտիվին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0