Կրասնոդարը պարտվեց Կռիլյա Սովետովին, Սպերցյանը չկարողացավ փրկել թիմին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդար»-ը Ռուսաստանի Գավաթի խաղում 1:2 հաշվով զիջեց Սամարայի «Կռիլյա Սովետով»-ին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ դուրս եկավ 55-րդ րոպեին և զգալիորեն ուժեղացրեց «ցլերի» խաղը։ Նա մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց գործընկերների համար և ինքն էլ կարող էր աչքի ընկնել՝ հարվածելով տուգանայինից, սակայն թիմին պարտությունից փրկել չհաջողվեց։
Այս խաղում «Կրասնոդար»-ի կազմում դեբյուտ կատարեց Ֆրանսիայի Լիգա 1-ի անցած մրցաշրջանի լավագույն ասիստենտ Գաետան Պերենը։ Ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ 73-րդ րոպեին, սակայն չկարողացավ փոխել հանդիպման ելքը։
Նշենք, որ օրվա մեկ այլ խաղում Տենտոն Յենեն, ով երեք մրցաշրջան հանդես է եկել «Արարատ-Հայաստան»-ում, խփեց իր առաջին գոլը Կալինինգրադի «Բալտիկա»-ի կազմում։ Սակայն նրա թիմը նույնպես պարտվեց՝ 1:2 հաշվով «Ակրոն»-ի դեմ խաղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0