«Կրասնոդարը» հաղթեց «Ռուբինին» և ամրապնդեց առաջատարի դիրքը ՌՊԼ-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթանակ տարավ Ղազանի «Ռուբինի» նկատմամբ։
Միակ գոլը խաղի 13-րդ րոպեին խփեց Վիկտոր Սան՝ թիմակիցի փոխանցումից հետո։
«Կրասնոդարի» ավագը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղաց ամբողջ 90 րոպե և դարձավ հանդիպման առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Խաղից հետո Սպերցյանը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Հայաստանի մյուս ֆուտբոլիստը՝ Ուգոչուկվու Իվուն, վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը և չէր ընդգրկվել «Ռուբինի» հայտացուցակում։
Հարկ է նշել, որ խաղը տրիբունաներից դիտում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հետևում էր իր սաների ելույթներին ՌՊԼ-ում։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը՝
- Հարվածներ՝ 2
- Բանալի փոխանցումներ՝ 2
- Ստեղծված գոլային պահեր՝ 1
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 36 (82%)
- Հաջող դրիբլինգ՝ 1/1
- Ստացած խախտումներ՝ 2
- Գնդակի կորուստներ՝ 16
- Հաղթած մենապայքարներ՝ 5/7
- SofaScore գնահատական՝ 7.0
Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» շարունակում է գլխավորել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի աղյուսակը՝ երկու միավորով առաջ լինելով «Լոկոմոտիվից»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0