«Կրասնոդարը» հաղթեց «Ախմատին», Սպերցյանը չավարտեց հանդիպումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց «Ախմատին»։ Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան։
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնարկային կազմում էր, չնայած վնասվածքին, որի պատճառով նախկինում բաց էր թողել Հայաստանի հավաքականի՝ Բելառուսի դեմ հանդիպումը։ Սակայն վնասվածքը թույլ չտվեց նրան խաղալ ամբողջ հանդիպումը. կիսապաշտպանը փոխարինվեց 60-րդ րոպեին՝ վիճակի վատթարացումը կանխելու համար։
Սպերցյանը խաղադաշտում անցկացրած ժամանակում կատարել է մեկ առանցքային փոխանցում և SofaScore-ի գնահատմամբ ստացել 6.8 գնահատական։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով «Զենիթից»։
Այսօր ՌՊԼ-ում խաղաց նաև Էդգար Սևիկյանը «Ակրոնի» կազմում․ հայ վինգերը խաղադաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում (1:2)։ Իսկ Տիգրան Ավանեսյանը և Պավել Գորելովը մնացին «Օրենբուրգի» պահեստային կազմում՝ «Դինամո Մոսկվա»-ի դեմ խաղում (3:3)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0