Սպերծյանի գեղեցիկ գոլը հաղթանակ բերեց «Դինամո Մախաչկալայի» նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում դժվարությամբ հաղթեց «Դինամո Մախաչկալային»՝ 3:2 հաշվով և պահպանեց առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում։ «Կրասնոդարի» ավագը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերծյանը դարձավ իր թիմի հաղթական գոլի հեղինակը։
Հաշիվը բացեց Մոյզես Կոբնանը, ապա Հոսեյննեժադը հավասարեցրեց հաշիվը, իսկ Ժուաու Բատշին ընդմիջումից առաջ կրկին առաջ մղեց «Կրասնոդարին»։ Երկրորդ խաղակեսում Էդուարդ Սպերծյանը հուժկու ու գեղեցիկ հարվածով հեռվից գրավեց դարպասը՝ խփելով թիմի երրորդ գոլը։ Ավելի ուշ նա կարող էր դուբլ ձևակերպել, սակայն 79-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից։
Թվում էր, թե «Կրասնոդարը» վստահ գնում է հաղթանակի, սակայն նույն 79-րդ րոպեին հյուրերի պաշտպան Դիեգո Կոստան կարմիր քարտ ստացավ։ Դրան հաջորդեց Սպերծյանի փոխարինումը՝ նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Կայոն։ Մնացած ժամանակ «Կրասնոդարը» խաղաց փոքրամասնությամբ և բաց թողեց միայն մեկ գոլ՝ աչքի ընկավ Կիրիլ Զինովիչը։
Չնայած դրան, թիմը կարողացավ պահել հաղթական հաշիվը և շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի աղյուսակը՝ մինչև մրցաշրջանի ավարտը մնացած 4 տուր առաջ։
Սպերծյանի վիճակագրությունը խաղում՝
Խաղացած րոպեներ՝ 83
Ճշգրիտ փոխանցումներ՝ 24 (80%)
Երկար փոխանցումներ՝ 1/2
Հարվածներ՝ 3 (1 դարպասին)
Սավառնած գոլային պահ՝ 1
Հաղթած մենապայքարներ՝ 5/7
Օդային պայքարներ՝ 1/3
Գնդակի կորուստներ՝ 6
Խախտումներ՝ 2
Խլումներ՝ 1
SofaScore գնահատական՝ 7.1
Ընթացիկ մրցաշրջանում Սպերծյանը ՌՊԼ-ում խփել է 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0