Գեղեցիկ գոլային փոխանցումը Գրիգորյանից չփրկեց «Ֆարուլին» գավաթում պարտությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գեորգե Հաջիի ակումբը՝ «Ֆարուլը», Ռումինիայի Գավաթի կիսաեզրափակիչում 1։4 հաշվով պարտվեց «ՉՖՌ Կլուժին», կորցնելով եզրափակիչ դուրս գալու և համապատասխանաբար՝ հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգային մասնակցելու հնարավորությունը։
«Ֆարուլի» հայ ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը խաղադաշտում անցկացրեց 57 րոպե և աչքի ընկավ տպավորիչ գոլային փոխանցմամբ Դենիս Ալիբեկին, ով գեղեցիկ հարվածով գոլ խփեց գլխով թռիչքով։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Ռումինիայի առաջնությունում «Ֆարուլը» պայքարում է մնալու համար՝ հանդես գալով ընկնելու խմբում։ Ակումբը հույս էր դրել Գավաթի վրա՝ որպես եվրագավաթների դուրս գալու ուղի, սակայն այդ հնարավորությունը բաց է թողնվել։
Այնուամենայնիվ, «Ֆարուլը» դեռ պահպանում է Կոնֆերենցիաների լիգա դուրս գալու շանսը։ Դրա համար անհրաժեշտ է զբաղեցնել 1-ին կամ 2-րդ տեղը ընկնելու խմբում և հաջողությամբ անցնել եվրագավաթներում խաղալու իրավունքին ուղղված փլեյ-օֆ փուլը։ Մրցաշրջանի ավարտին մնացած չորս տուրից առաջ «Ֆարուլը» երկրորդ տեղից հետ է 4 միավորով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0