Հարուտյունյանի թիմը հաղթեց Սևիկյանի թիմին և գլխավորեց Հունգարիայի առաջնությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունգարիայի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Պուշկաշ ակադեմիային» և զիջեց առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում։
Հաղթողների երկու գոլերն էլ խփեց Դանիել Լուկաչը՝ դուբլ ձևավորելով 20-րդ և 71-րդ րոպեներին։ Գործող չեմպիոնների կազմում միակ գոլը խփեց Կադուն։
Գեորգի Հարությունյանը դաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին, ստացավ դեղին քարտ և SofaScore-ից 6.6 գնահատական։ Նա կատարեց մեկ հեռացում և հաղթեց գլխով մղված պայքարի իր երկու փորձերից մեկը՝ հանդես գալով հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում մնաց պահեստայինների նստարանին։
Կոնֆերենցիաների լիգայից դուրս գալուց հետո «Պուշկաշ ակադեմիան» լրացուցիչ ժամանակ ունեցավ պատրաստվելու, մինչդեռ «Ֆերենցվարոշին» օգոստոսի 19-ին սպասվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի խաղ «Ղարաբախի» դեմ։
Մրցաշարային աղյուսակում «Պուշկաշ ակադեմիան» 9 միավորով առաջատար է, «Ֆերենցվարոշը»՝ 7։ Նույնքան ունի նաև «Պակշը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել և հաղթելու դեպքում կարող է առաջին տեղ բարձրանալ 10 միավորով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0