SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Միրանյանի թիմը եվրագավաթներին կմասնակցի առաջին անգամ վերջին 53 տարվա ընթացքում


Արթուր Միրանյանի թիմը եվրագավաթներին կմասնակցի առաջին անգամ վերջին 53 տարվա ընթացքում
Ֆուտբոլ 💬 Comment

Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, եվրագավաթներին կմասնակցի առաջին անգամ 1972/73 մրցաշրջանից ի վեր։ Կլուժի թիմը ապահովեց իր մասնակցությունն ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ որակավորման փուլում՝ շնորհիվ Ռումինիայի առաջնության կիրակնօրյա խաղերի արդյունքների։ Անկախ վերջին տուրերի արդյունքներից՝ «ուսանողները» պլեյ-օֆֆի չորրորդ հորիզոնականից ցածր չեն իջնի, իսկ եվրոպական լիցենզիա ունեցող պլեյ-աուտի մրցակիցները՝ «Սեպսին» և «Ֆարուլը», չկարողացան տեղ գրավել լավագույն տասնյակում և պայքարել եվրոպական ուղեգրի համար։

Այսպիսով, «Ունիվերսիտատեան» վերադառնում է եվրոպական ասպարեզ 53 տարվա ընդմիջումից հետո։ 1972/73 մրցաշրջանում ակումբը մասնակցեց ՈւԵՖԱ-ի Գավաթին՝ առաջին խաղում 4։1 հաշվով հաղթելով բուլղարական «Լևսկիին», սակայն պատասխան խաղում պարտվեց 1։5 հաշվով և դուրս մնաց մրցաշարից։

Unversitatea Cluj in Conference League

Արթուր Միրանյանի դերը ակումբում

Արթուր Միրանյանը միացավ «Ունիվերսիտատեա Կլուժին» 2024 թվականի սեպտեմբերին՝ տեղափոխվելով Երևանի «Նոայից», որտեղ դարձել էր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն։ Ռումինական կարիերան հաջող մեկնարկ ունեցավ՝ նա առաջին փուլում խփեց երեք գոլ, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի քիչ խաղաց և արդյունավետությամբ աչքի չընկավ՝ ընդամենը 21 հանդիպում և 3 գոլ։

Միրանյանի համար սա կլինի երրորդ մասնակցությունը եվրագավաթներին։ 2019/20 մրցաշրջանում նա 6 խաղում 3 գոլ էր խփել «Փյունիկի» կազմում՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում, կարևոր դեր խաղալով թիմի՝ երրորդ փուլ դուրս գալու գործում, որտեղ հայերը պարտվեցին անգլիական «Վուլվզին»։ 2021/22 մրցաշրջանում նա ևս երկու խաղ է անցկացրել «Ուրարտուի» կազմում՝ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլում։

2025/26 նոր մրցաշրջանում Արթուր Միրանյանը կրկին հնարավորություն կունենա զգալ եվրագավաթների մթնոլորտը՝ այս անգամ արդեն ռումինական ակումբի կազմում, որը Եվրոպա է վերադարձել ավելի քան կեսդարյա դադարից հետո։

Սակայն Միրանյանի պայմանագիրը «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, և դեռևս հայտնի չէ՝ այն կերկարաձգեն, թե ոչ։ Սակայն հաստատ է, որ ռումինական թիմը մոտ է նոր հարձակվողի՝ «ՉՖՌ Կլուժի» Վիրջիլիու Պոստոլակիի ստորագրամանը, ինչը մեծ հավանականությամբ չի նպաստի Միրանյանի հետագա հեռանկարներին թիմում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։