SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կլոզեն գնահատել է հայ պաշտպան Ստյոփա Մկրտչյանի խաղը «Նյուրնբերգում»


Կլոզեն գնահատել է հայ պաշտպան Ստյոփա Մկրտչյանի խաղը «Նյուրնբերգում»
Ֆուտբոլ 💬 Comment

Գերմանական «Նյուրնբերգ» ակումբի գլխավոր մարզիչ Միրոսլավ Կլոզեն մեկնաբանել է հայ պաշտպան Ստյոփա Մկրտչյանի ելույթները թիմում նրա այս ձմեռվա տեղափոխությունից հետո։

23-ամյա ֆուտբոլիստը Խորվաթիայի «Օսիեկից» տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայի ակումբ և արդեն հասցրել է երեք հանդիպում անցկացնել գերմանական լեգենդար հարձակվողի գլխավորությամբ։

Մկրտչյանը տեղափոխությունից հետո անմիջապես հայտնվեց մեկնարկային կազմում՝ թիմի ավագ և հիմնական կենտրոնական պաշտպան Ֆաբիո Գրուբերի վնասվածքի պատճառով։ Ավելի ուշ հայ ֆուտբոլիստը մի քանի խաղ անցկացրեց պահեստայինների նստարանին, սակայն 25-րդ տուրում կրկին հնարավորություն ստացավ․ նա խաղադաշտ դուրս եկավ արդեն 7-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Գրուբերին։

Հաջորդ տուրում, որը կայացավ մարտի 14-ին, պաշտպանը կրկին խաղը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին։

Բոլոր դրվագներում Մկրտչյանը խաղացել է աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, թեև նրա հիմնական դիրքը ձախ կենտրոնական պաշտպանն է։ Ներկայում այդ դիրքը «Նյուրնբերգում» զբաղեցնում է Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Լոչոշվիլին։

Կլոզեն դրական է գնահատել հայ ֆուտբոլիստի որակները և նշել նրա մեծ ներուժը։

«Կարծում եմ՝ նա իսկապես լավ ֆուտբոլիստ է։ Կտեսնենք, թե ինչպես կարող ենք նրան տեղ ապահովել կազմում, որպեսզի նա ստանա բավարար խաղաժամանակ։ Այդ դիրքում մենք ունենք նաև այլ լավ խաղացողներ՝ Լուկա Լոչոշվիլի և Ֆաբիո Գրուբեր։ Ամեն դեպքում Ստյոփայի ներկայությունը մեր թիմում մեծ արժեք է, նա ունի հիանալի ձախ ոտք։ Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է», — ասել է Կլոզեն Azatutyun TV.-ին տված հարցազրույցում։

Մարզչի խոսքով՝ Մկրտչյանի գլխավոր առավելությունը գրոհները սկսելու ունակությունն է ճշգրիտ փոխանցումների շնորհիվ։

«Նրա գլխավոր առավելությունը լավ ձախ ոտքն է։ Նա հիանալի է սկսում գրոհները տարբեր փոխանցումներով։ Մեզ մոտ նա կարող է խաղալ ինչպես ձախ, այնպես էլ աջ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Սակայն պետք է աշխատի նաև աջ ոտքի վրա։ Եթե նաև բարելավի մենամարտերը, ավելի հաճախ կկարողանա խլել գնդակը։ Ամեն դեպքում նրա դեմ խաղալը շատ դժվար է», — նշել է մասնագետը։

Կլոզեն ընդգծել է, որ հայ պաշտպանը ունի բոլոր որակները թիմի կազմում ամրապնդվելու համար։

«Կարծում եմ՝ նա ունի բոլոր որակները, որպեսզի խաղա մեր թիմում։ Նա կարողանում է գրոհի զարգացման ընթացքում ճիշտ որոշումներ ընդունել փոխանցումների ժամանակ։ Պետք է աշխատենք նրա տեխնիկայի և աջ ոտքով ավելի վստահ խաղի վրա, բայց վստահ եմ՝ դա հնարավոր կլինի», — ավելացրել է «Նյուրնբերգի» գլխավոր մարզիչը։

Առաջիկա՝ Հայաստանի հավաքականի խաղերից առաջ ԱՄԷ-ի (մարտի 26) և Բելառուսի (մարտի 29) դեմ, Մկրտչյանը ևս մեկ հանդիպում կանցկացնի իր ակումբի կազմում։ Մարտի 21-ին «Նյուրնբերգը» կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։