Կատյա Գալստյանը այսօր կմասնակցի սկիաթլոնին՝ Ձմեռային Օլիմպիական խաղեր 2026-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերում, Հայաստանի հավաքականի կազմում մրցուղի կմտնի 33-ամյա դահուկորդուհի Կատյա Գալստյանը։
Գյումրիում ծնված մարզուհու համար սա արդեն կարիերայի չորրորդ Օլիմպիական խաղերն են։ Նախկինում Գալստյանը մասնակցել է Օլիմպիական խաղերին՝
2014 — 61-րդ տեղ (10 կմ, անհատական մեկնարկ)
2018 — 72-րդ տեղ (10 կմ, անհատական մեկնարկ)
2022 — 74-րդ տեղ (10 կմ, անհատական մեկնարկ)
2022 — 79-րդ տեղ (սպրինտ)
Այսօր Կատյան կմեկնարկի սկիաթլոն մրցաձևում՝ 10+10 կմ։ Նշենք, որ ընթացիկ Օլիմպիական խաղերում սկիաթլոնը կանանց համար առաջին անգամ անցկացվում է 20 կմ տարածության վրա՝ ինչպես տղամարդկանց մոտ։ Մինչ այս կանայք մրցում էին 15 կմ հեռավորության վրա։
Մրցավազքին կմասնակցեն 70 մարզուհիներ՝ 27 երկրներից։
Նախորդ Օլիմպիադայի մեդալակիրներից մեկնարկին դուրս կգա միայն բրոնզե մեդալակիր Թերեզա Շտադլոբերը (Ավստրիա)։ Պեկին-2022-ի օլիմպիական չեմպիոն Թերեզա Յոհաուգը (Շվեդիա) և այդ խաղերի արծաթե մեդալակիր Նատալյա Նեպրյաեւան (Ռուսաստան) արդեն ավարտել են իրենց կարիերան։
Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի վարկանիշային աղյուսակի առաջատարն է Ջեսի Դիգինսը (ԱՄՆ), իսկ աշխարհի գործող չեմպիոնուհին (2025)՝ Էբբա Անդերսոնը։
Մեկնարկը՝ ժամը 16:00, Երևանի ժամանակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0