Կարեն Ղազարյանը տպավորիչ հաղթանակ տարավ NAIZA FC մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ալմաթիում կայացավ NAIZA FC մրցաշարը, որտեղ հայ մարտիկ Կարեն Ղազարյանը (5-0) վստահ հաղթանակ տարավ Ղրղզստանի ներկայացուցիչ Քիլիչբեկ Դուրոնբեկ Ուուլուի (4-2) նկատմամբ։
Մենամարտի առաջին վայրկյաններից 24-ամյա Հայաստանի ՄՄԱ ֆեդերացիայի ներկայացուցիչը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը՝ ցուցադրելով ագրեսիվ ոճ և հասցնելով ճշգրիտ հարվածներ։ Արդեն երրորդ ռաունդում Ղազարյանը կարողացավ գցել մրցակցին և թիրախավորել նրան հզոր հարձակումներով։ Մենամարտը դատավորը դադարեցրեց՝ ֆիքսելով հայի հաղթանակը տեխնիկական նոկաուտով։
Կարեն Ղազարյանի համար այս մենամարտը NAIZA FC լիգայում դեբյուտ էր, և նա կարողացավ տպավորիչ հանդես գալ՝ շարունակելով իր անպարտ հաջողությունների շարքը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0