Կարեն Խաչանովը դուրս եկավ Ռոլան Գարոսի երրորդ փուլ՝ ռևանշ վերցնելով Օֆներիից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության՝ Ռոլան Գարոս 2025-ի երրորդ փուլ՝ կամային հաղթանակ տարելով Ավստրիան ներկայացնող Սեբաստիան Օֆների (№108) նկատմամբ։
Մրցամարտը տևեց 4 ժամ 3 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով՝ 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով։ Այս հաղթանակն elակ նշանակություն ուներ Կարենի համար՝ ընդամենը վեց օր առաջ Ժնևում նա պարտվել էր նույն մրցակցին։ Փարիզում Խաչանովը համոզիչ ռևանշ վերցրեց՝ չնայած Օֆների լուրջ դիմադրությանը։
Խաղի ընթացքում Խաչանովը աչքի ընկավ ընդունման լավ խաղով (76 միավոր՝ ընդդեմ մրցակցի 65-ի), ինչպես նաև արեց 7 էյս և իրացրեց 16 բրեյք-փոյնթից 7-ը։
Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կմրցի Մարտոն Ֆուչովիչ – Թոմի Փոլ հանդիպման հաղթողի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0