Կարեն Խաչանովը դուրս եկավ Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարեն Խաչանովը (ATP 22) վստահ հաղթանակով հասավ ATP 500 խոտածածկով գերմանական Հալլեում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում նա 6:3, 6:2 հաշվով հաղթեց արգենտինացի Թոմաս Էչևերին:
Խաչանովը տպավորիչ հանդիպում անցկացրեց. նա չկատարեց ոչ մի կրկնակի սխալ, առաջին մատուցման ժամանակ վաստակեց միավորների 92%-ը և օգտագործեց 7-ից 3 բրեյք-փոինթը: Ընդհանուր առմամբ նա վաստակեց 57 միավոր՝ Էչևերիի 36-ի դիմաց:
Կիսաեզրափակչում Խաչանովը կխաղա Ալեքսանդր Բուբլիկի (ATP 45) դեմ, ով անսպասելիորեն մրցաշարից դուրս բերեց աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0