Կարեն Խաչանովը մտել է Ժնևի ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP 24) դուրս է եկել Ժնևում անցկացվող ATP 250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով ճապոնացի Կեյ Նիշիկորիին (ATP 62): Մրցամարտն ավարտվել է 7:5, 2:5 հաշիվով՝ Նիշիկորին երկրորդ սեթում հրաժարվել է շարունակել հանդիպումը վնասվածքի պատճառով։
Առաջին սեթը ընթացել է հավասար պայքարում, սակայն Խաչանովը կարողացել է վերջում կոտրել մրցակցի մատուցումը և առաջ անցնել։ Երկրորդ սեթում Նիշիկորին առավելություն ուներ և առաջնորդում էր 5:2 հաշվով, սակայն ֆիզիկական խնդիրների պատճառով չի կարողացել ավարտել հանդիպումը։
Քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը կմրցի ավստրիացի Սեբաստիան Օֆների (ATP 128) հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0