Կարեն Խաչանովը դուրս եկավ Հերտոգենբոսի ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարեն Խաչանովը (ATP 24) դուրս է եկել ATP-250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որը անցկացվում է Նիդեռլանդների Հերտոգենբոս քաղաքում։ Լարված 1/8 եզրափակիչում նա հաղթեց ամերիկացի Մակքենզի Մակդոնալդին (ATP 99) 6:3, 5:7, 7:6 (7:4) հաշվով։ Մրցամարտը տեւեց 2 ժամ 32 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կհանդիպի Կանադայի ներկայացուցիչ Գաբրիել Դիալլոյի (ATP 55) հետ։ Մրցումը կկայանա հունիսի 13-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0