Կարեն Խաչանովը՝ Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում
Կարեն Խաչանովը (ATP 27) վստահ խաղով դուրս եկավ Բարսելոնայում անցկացվող ATP 500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա երկու սեթում՝ 6։4, 7։5 հաշվով հաղթեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային (ATP 30)։
Խաղը տևեց 1 ժամ 47 րոպե։ Խաչանովը ցուցադրեց կայուն խաղ մատուցման ժամանակ և կարողացավ իրացնել հիմնական բրեյք-փոյնթերը յուրաքանչյուր սեթում՝ չթողնելով մրցակցին նախաձեռնությունը վերցնել սեփական դաշտում։
Կիսաեզրափակչում Կարենը մրցելու է Հոլգեր Ռունեի և Կասպեր Ռուուդի միջև խաղի հաղթողի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0