Կարեն Խաչանովը վստահ մեկնարկեց Մայամիում՝ ջախջախելով Նիկ Կիրյոսին
Կարեն Խաչանովը հաջողությամբ հաղթահարեց Մայամիում անցկացվող ATP 1000 հեղինակավոր մրցաշարի առաջին փուլը։ 1/32 եզրափակչում նա վստահ հաղթանակ տարավ ավստրալացի Նիկ Կիրյոսի նկատմամբ՝ երկու սեթում՝ 7:6 (7:3), 6:0։
Առաջին սեթը անցավ լարված պայքարում, սակայն թայ-բրեյքում Խաչանովը ցուցադրեց իր ուժն ու սառնասրտությունը՝ հաղթելով 7:3 հաշվով։ Երկրորդ սեթում հայ մարզիկը մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեց՝ տոնելով փայլուն հաղթանակ 6:0 հաշվով։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, ով մրցաշարի 14-րդ համարը կրում է։ Նրանց 1/16 եզրափակչի հանդիպումը խոստանում է լինել դիտարժան։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0