Քարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Դուբայում
Հայ-ռուսաստանցի թենիսիստ Քարեն Խաչանովը Դուբայում ընթացող ATP մրցաշարում իր ելույթը սկսեց վստահ հաղթանակով՝ երկու սեթում պարտության մատնելով բրիտանացի Դենիել Էվանսին։
Հանդիպումն ավարտվեց Խաչանովի հաղթանակով՝ 6:1, 6:3 հաշվով։ Քարենը վստահ խաղ ցուցադրեց իր մատուցման վրա՝ կատարելով ընդամենը մեկ կրկնակի սխալ և իր մատուցման վրա պարտվելով միայն մեկ գեյմում։ Միևնույն ժամանակ, նա կարողացավ 5 բրեյք անել։
1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ստեֆանոս Ցիցիպաս / Լորենցո Սոնեգո զույգի հաղթողը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0