Կարեն Խաչանովը դուրս եկավ Տորոնտոյի «Մասթերսի» կիսաեզրափակիչ, հաստատելով պատմական նվաճում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տորոնտոյում շարունակվում է հեղինակավոր Masters շարքի թենիսային մրցաշարը, որտեղ հայկական արմատներով, Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս եկավ տղամարդկանց միանվագ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչում աշխարհի 16-րդ ռակետը վստահ հաղթեց ամերիկացի Ալեքս Միքելսենին՝ 6:4, 7:6 հաշվով։ 1 ժամ 46 րոպե տևած խաղը ուղիղ եթերում հեռարձակվեց «Fast Sport» հեռուստաալիքով։
29-ամյա Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը, որը իր քառորդ եզրափակչում 6:7, 6:4, 6:3 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինին։
Ընթացիկ մրցաշրջանը արդեն պատմական է դարձել Խաչանովի համար․ նա առաջին անգամ կարիերայում կարողացել է հասնել ATP մրցաշարերի կիսաեզրափակիչի երեք տեսակի խաղահարթակներում՝ կոշտ, խոտածածկ և հողածածկ, մեկ տարվա ընթացքում։ Տորոնտոյից առաջ դա տեղի էր ունեցել Բարսելոնայի (հողածածկ) և Հալլեի (խոտածածկ) մրցաշարերում։
Մյուս կիսաեզրափակիչում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն ավստրալիացի Ալեքս դե Մինաուրը և ամերիկացի Բեն Շելթոնը, ինչպես նաև ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը և ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0