SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիր


Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիր
Ըմբշամարտ 💬 Comment

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիր։

Կարենի համար սա առաջին եզրափակիչն էր Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Մինչ այդ նա երեք անգամ արժանացել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին և մեկ անգամ՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալին։ Այժմ 29-ամյա ըմբիշը իր հավաքածուին ավելացրեց նաև մայրցամաքային առաջնության արծաթը։

Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին, ով այս հաղթանակով դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտի արդյունքը քննարկումների տեղիք տվեց վիճելի մրցավարության պատճառով։

Կարեն Ասլանյանի ելույթները Եվրոպայի առաջնությունում՝ 2025

  • Քառորդ եզրափակիչ՝ Կարեն Ասլանյան (Հայաստան) - Մայրբեկ Սալիմով (Լեհաստան)՝ 8-0

  • Կիսաեզրափակիչ՝ Կարեն Ասլանյան (Հայաստան) - Անդրեյ Սեմենչուկ (Ուկրաինա)՝ 8-0

  • Եզրափակիչ՝ Կարեն Ասլանյան (Հայաստան) - Քերեմ Քամալ (Թուրքիա) 2-7.


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։