SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Անդրե Սփայթ-Մկրտչյանը շարունակելու է իր կարիերան Վենեսուելայում


Անդրե Սփայթ-Մկրտչյանը շարունակելու է իր կարիերան Վենեսուելայում
Բասկետբոլ 💬 Comment

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը շարունակելու է իր կարիերան Վենեսուելայում։

30-ամյա պաշտպանն պայմանագիր է ստորագրել Կարակասի Spartans Distrito Capital ակումբի հետ։

Մկրտչյանի նախորդ ակումբը Ուրուգվայի «Բիգուա դե Վիլյա Բիարիս»-ն էր, որտեղ նա ցուցադրել է տպավորիչ վիճակագրություն՝ միջինում 23 միավոր, 3.5 վերադարձ և 5 արդյունավետ փոխանցում յուրաքանչյուր խաղում։ Նրա թիմը Ուրուգվայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը։

Spartans Distrito Capital ակումբը հիմնադրվել է 2019 թվականին, և արդեն 2020-ին դարձել է Վենեսուելայի չեմպիոն։ Սփայթ-Մկրտչյանի միանալը պետք է ուժեղացնի թիմի պարիմետրը և փորձ ավելացնի միջազգային մրցաշարերում։

Իր հագեցած կարիերայի ընթացքում հայ բասկետբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Ուրուգվայում, իսկ այժմ էլ կփորձի իրեն Վենեսուելայի լիգայում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սփայթ-Մկրտչյանը Հայաստանի հավաքականի հետ միասին կմտնի խաղադաշտ՝ Եվրոբասկետ-2029-ի ընտրական փուլի առաջին տուրի շրջանակում Բուլղարիայի դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։