UFC-ի հավակնորդ Տադևոսյանը պաշտպանեց COGA-ի գոտին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ միքս ֆայթեր Ալբերտ Տադևոսյանը (13-3-1) հաջողությամբ պաշտպանեց COGA-ի կիսամիջին քաշային գոտին։ COGA 87: Battle at the Bay գլխավոր մենամարտում, որը կայացավ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սակվամիշ քաղաքում,
33-ամյա մարզիկը միաձայն հաղթանակ տարավ ամերիկացի ԷրՋի Հոյթի (5-5) նկատմամբ։ Դատավորների հաշիվներն էին՝ 48-47, 49-46, 49-46։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տադևոսյանը նախատեսված էր UFC-ում իր դեբյուտը կատարել հունիսի 7-ին Քաոս Ուիլյամսի դեմ, սակայն վնասվածքի պատճառով մենամարտը չկայացավ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0