SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ինչպես Երևանում դիմավորեցին Կրիշտիանու Ռոնալդուին և Պորտուգալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)


Ինչպես Երևանում դիմավորեցին Կրիշտիանու Ռոնալդուին և Պորտուգալիայի հավաքականին (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ 💬 Comment

Սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Պորտուգալիայի հավաքականին տեղափոխող չարտերային թռիչքը։ Հավաքականը Երևան էր ժամանել՝ աշխարհի առաջնության-2026 ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը մասնակցելու՝ Հայաստանի ազգային հավաքականի դեմ։

Հատուկ ուշադրության կենտրոնում, իհարկե, թիմի ավագը՝ Կրիշտիանու Ռոնալդուն էր։ «Ալ Նասր»-ի 40-ամյա հարձակվողի համար սա արդեն չորրորդ այցն է հայկական մայրաքաղաք։ Վերջին անգամ նա Երևանում խաղացել է 10 տարի առաջ՝ 2015 թվականի հունիսին, երբ ձևավորեց հեթ-տրիկ և օգնեց իր թիմին հաղթել Հայաստանի հավաքականին՝ 3:2 հաշվով։

Այս անգամ Ռոնալդուն Երևան ժամանեց՝ արդեն որպես համաշխարհային ֆուտբոլի լեգենդ։ Հարյուրավոր երկրպագուներ հավաքվել էին օդանավակայանում՝ իրենց կուռքին դիմավորելու համար։ Դիմավորումն ուղեկցվում էր ուժեղացված անվտանգության միջոցառումներով․ Հայաստանի ոստիկանությունը ապահովել էր խիստ վերահսկողություն տերմինալի մոտ՝ կարգ ու կանոն պահպանելու համար։

ՎԻԴԵՈ

Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ազգային թիմի հետ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անունը կրող Հանրապետական մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ ժամը 20:00-ին, Երևանի ժամանակով։

Արդեն այսօր, սեպտեմբերի 5-ին, Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կանցկացնի պաշտոնական մամուլի ասուլիս՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում (ժամը 12:00), որից հետո թիմի բաց մարզումը տեղի կունենա ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայի բազայում (ժամը 18:00):

Պորտուգալիայի թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը կտեղավորվեն Seven Visions Dvin Hotel-ում, որտեղ նաև ստեղծվելու է աշխատանքային գոտի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։