SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ինչպես հայ երկրպագուի հաղորդագրությունը հասավ Մխիթարյանին


Ինչպես հայ երկրպագուի հաղորդագրությունը հասավ Մխիթարյանին
Ֆուտբոլ 💬 Comment

Անսովոր դրվագ է տեղի ունեցել Լոս Անջելեսում՝ Միլանի «Ինտերի» բաց մարզումից առաջ՝ մասնակցությամբ հայկական ծագում ունեցող տաքսու վարորդի և ակումբի աստղ Հենրիխ Մխիթարյանի։

Իտալացի սպորտային լրագրող Տանկրեդի Պալմերին (Sportitalia) «Ինտերի» մարզմանը գնում էր տաքսիով, որի վարորդը հայ էր։ Իմանալով, թե ով է ուղևորը և ուր է գնում, տաքսիստը չկորցրեց հնարավորությունը ողջույն հղելու Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագին։ Նա ձայնագրեց կարճ աուդիոհաղորդագրություն՝ շնորհակալություն հայտնելով Մխիթարյանին՝ Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնելու և որպես հիանալի ֆուտբոլիստ մնալու համար։

Պալմերին մարզման ժամանակ ձայնագրությունը ցույց է տվել հենց Մխիթարյանին։ Հենրիխը ժպիտով լսել է ուղերձը և պատասխանել՝ տեսաուղերձ հղելով տաքսիստին ու շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ.

Պալմերիի խոսքով՝ Մխիթարյանը Լոս Անջելեսում «Ինտերի» երկրորդ ամենասիրված խաղացողն է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսից հետո։

Հիշեցնենք, որ Միլանի ակումբը ԱՄՆ-ում է՝ պատրաստվելով 2025 թ․ Աշխարհի ակումբային առաջնությանը։ «Ինտերը» առաջին հանդիպումը կանցկացնի արդեն հունիսի 18-ին՝ Պասադենայում՝ մրցելով մեքսիկյան «Մոնտերեյի» դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։