Ինչպես դիտել առցանց «Դան Կոլով – Նիկոլա Պետրով 2026» ըմբշամարտի մրցաշարը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մարտի 26-ին, Բուլղարիայում մեկնարկում է ըմբշամարտի 63-րդ միջազգային «Դան Կոլով – Նիկոլա Պետրով 2026» մրցաշարը։ Հեղինակավոր այս մրցաշարին կմասնակցեն շուրջ 320 մարզիկներ 24 երկրներից, այդ թվում՝ Ալժիրից, Ավստրիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Բելառուսից, Կանադայից, Կամերունից, Իսպանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրաքից, Ղազախստանից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սիեռա Լեոնեից, Սերբիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից։
Հայաստանի հավաքականը մրցաշարին չի մասնակցում, սակայն հայ ըմբիշները հանդես կգան այլ երկրների դրոշների ներքո։ Այսպես՝ Հայկ Մնացականյանը (82 կգ) կներկայացնի Բուլղարիան հունահռոմեական ոճում, իսկ Կորյուն Սագրադյանը (55 կգ) և Գևորգ Արզումանյանը (72 կգ) հանդես կգան Ուկրաինայի հավաքականի կազմում։
Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է ամերիկացի ըմբիշ Զահիդ Վալենսիան (87 կգ)՝ ազատ ոճի աշխարհի չեմպիոն։
Ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի YouTube ալիքում։
Մրցաշարի ժամանակացույց
Մարտի 26 (հինգշաբթի)
10:30–14:00 — որակավորման գոտեմարտեր
16:30–17:00 — բացման արարողություն
17:00 — մխիթարական գոտեմարտեր, եզրափակիչներ, պարգևատրում
Մարտի 27 (ուրբաթ)
08:00–08:30 — կշռում
10:30–14:00 — որակավորում և կիսաեզրափակիչներ
17:00 — մխիթարական գոտեմարտեր և եզրափակիչներ
Մարտի 28 (շաբաթ)
08:00–08:30 — կշռում
10:30 — բոլոր փուլերը և եզրափակիչներ
Մրցաշարը ավանդաբար համարվում է սեզոնի կարևոր միջազգային մեկնարկներից մեկը և հավաքում է աշխարհի ուժեղագույն ըմբիշներին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1