Ինչպես դիտել «Ռոստով» — «Նոա» հանդիպումը առցանց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ փետրվարի 4-ին, Դուբայում Երևանի «Նոա»-ն կանցկացնի ուսումնամարզական հավաքների շրջանակներում իր երկրորդ ընկերական հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնների մրցակիցը կլինի Ռուսաստանի «Ռոստով» ակումբը, որի կազմում խաղում է հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Խաղը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով՝ 16:00-ին (Երևանի ժամանակով՝ 17:00-ին)։
Հանդիպումը կարելի է դիտել անվճար VK-ում։
Նշենք, որ «Նոա»-ն պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի կարևոր հանդիպմանը՝ Նիդերլանդների «ԱԶ Ալկմար»-ի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0