Ինչպես առցանց դիտել 2025 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թվականի մայիսի 26-ից 31-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կանցկացվի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ Լոս Անջելես 2028 օլիմպիական խաղերին տրվող նոր ցիկլի առաջին մեծ մրցաշարը։
Միջազգային գերմանական մարմնամարզական փառատոնի շրջանակներում Եվրոպայի լավագույն մարմնամարզիկները կհավաքվեն Լայպցիգի ցուցահանդեսային կենտրոնում՝ թիմային մրցման, առանձին գործիքների վրա և բազմամարտում մեդալների համար պայքարելու։
Ինչպես դիտել առցանց։
Քաղվածք փուլերը՝ ուղիղ հեռարձակումով Gymtv.online հարթակում (բաժանորդագրություն՝ €20, տեսախցիկներ յուրաքանչյուր գործիքի վրա)։
Ֆինալները և կանանց ու տղամարդկանց որակավորման վերջին ենթախմբերը՝ Եվրոպական հեռուստաալիքներով և Eurovision Sport հարթակում՝ անվճար։
Առցանց արդյունքներ, ժամանակացույց, լուսանկարներ և տեսանյութեր՝ European Gymnastics կայքում և ֆեդերացիայի սոցիալական ցանցերում։
Հետևեք մեր նորություններին Sportaran.com-ում — օպերատիվ լուսաբանելու ենք հայ մարմնամարզիկների ելույթները Լայպցիգում։
Մրցաշարի ժամանակացույցը (տեղական ժամանակով).
Երկուշաբթի, մայիսի 26 – կանանց որակավորում
Երեքշաբթի, մայիսի 27 – կանանց որակավորում
Չորեքշաբթի, մայիսի 28 – Խառը եզրափակում (17:00–19:30)
Հինգշաբթի, մայիսի 29 – Բազմամարտի եզրափակումներ
Կանայք՝ 14:00–16:05
Տղամարդիկ՝ 18:30–21:20
Ուրբաթ, մայիսի 30 – Առանձին գործիքների եզրափակումներ (առաջին օր)
Շաբաթ, մայիսի 31 – Առանձին գործիքների եզրափակումներ (երկրորդ օր)
Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն 6 մարմնամարզիկ․
-
Արթուր Դավթյան
-
Վաղինակ Դավթյան (միայն օղակներ)
-
Արթուր Ավետիսյան
-
Համլետ Մանուկյան
-
Մամիկոն Խաչատրյան
-
Գագիկ Խաչիկյան
Վաղինակ Դավթյանից բացի բոլորն ընդգրկված են թիմային բազմամարտում։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում երիտասարդ տաղանդ Համլետ Մանուկյանի ելույթը, ով արդեն երեք ոսկի է նվաճել Աշխարհի գավաթի փուլերում։ Նաև մրցաշարի գլխավոր աստղերից է աշխարհի չեմպիոն և օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը։
Հայ մարմնամարզիկների ելույթները առանձին կցուցադրենք մեր Telegram ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0