SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը և «Ցրվենա Զվեզդան» դիմակայեցին «Սելտիկին» Եվրոպա լիգայում


Նաիր Տիկնիզյանը և «Ցրվենա Զվեզդան» դիմակայեցին «Սելտիկին» Եվրոպա լիգայում
Ֆուտբոլ 💬 Comment

Սեպտեմբերի 24-ին Բելգրադում «Ցրվենա Զվեզդան» և «Սելտիկը» բաժանեցին միավորները Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում՝ 1:1 հաշվով։

Շոտլանդացիները բացեցին խաղի հաշիվը 55-րդ րոպեին՝ Կելեչի Իհեանաչոյի ջանքերով։ Սակայն տանտերերը արագ վերականգնեցին հավասարությունը․ 65-րդ րոպեին Նաիր Տիկնիզյանի վաստակած անկյունայինից հետո Մարկո Առնաուտովիչը խփեց հավասարակշռող գոլը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն՝ հանդես գալով Բելգրադցիների պաշտպանության ձախ եզրում։ Նա ակտիվորեն միանում էր հարձակմանը, կատարում էր վազքեր եզրով և մի դրվագում, Առնաուտովիչի փոխանցումից հետո դուրս գալով հարվածային դիրք, գրեթե խփեց գոլ։

Հիշեցնենք, որ այս խաղից առաջ Նաիր Տիկնիզյանը ստացել էր սերբական քաղաքացիություն։

Տիկնիզյանի վիճակագրությունը խաղում․

  • Դաշտում անցկացրած րոպեներ՝ 90+

  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 24 (83%)

  • Հաջող դրիբլինգ՝ 1/2

  • Հարվածներ՝ 1

  • Հաղթած մենամարտեր՝ 1/6

  • Հաղթած օդային մենամարտեր՝ 1/1

  • Գնդակի կորուստներ՝ 10

  • Խախտումներ՝ 2

  • Դեղին քարտեր՝ 1

  • Հեռացումներ՝ 1

  • Ընդհատումներ (interceptions)՝ 2

  • SofaScore գնահատական՝ 6․0

«Ցրվենա Զվեզդայի» հաջորդ խաղը կայանալու է հոկտեմբերի 2-ին Պորտուգալիայում՝ «Պորտուի» դեմ։

Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի արդյունքները․

  • «Միդտյուլանդ» – «Շտուրմ» 2:0

  • «ՊԱՕԿ» – «Մաքաբի Թել Ավիվ» 0:0

  • «Ցրվենա Զվեզդա» – «Սելտիկ» 1:1

  • «Դինամո Զագրեբ» – «Ֆեներբախչե» 3:1

  • «Մալմյո» – «Լուդոգորեց» 1:2

  • «Նիցցա» – «Հռոմա» 1:2

  • «Ռեալ Բետիս» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» 2:2

  • «Ֆրայբուրգ» – «Բազել» 2:1

  • «Բրագա» – «Ֆեյենորդ» 1:0


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։