SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Առնվազն երկրորդ տեղից պետք է դուրս գանք խմբից». Սանոսյանը՝ ԵՎՐՈ-2026-ի վիճակահանության մասին


«Առնվազն երկրորդ տեղից պետք է դուրս գանք խմբից». Սանոսյանը՝ ԵՎՐՈ-2026-ի վիճակահանության մասին
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը մեկնաբանել է Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները և գնահատել է ազգային թիմի հնարավորությունները։

Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ֆուտզալի ԵՎՐՈ-ին։ Թիմը հանդես կգա B խմբում՝ Չեխիայի, Ուկրաինայի և Լիտվայի հավաքականների հետ։ Մրցաշարը կանցկացվի երեք երկրում՝ Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում՝ 2026 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 7-ը։

«Շատ հաջող խումբ է մեզ համար, մեծ շանսեր ունենք փլեյ-օֆֆ դուրս գալու։ Ուկրաինան մեր խմբի ֆավորիտն է, բայց ես չէի ասի, թե նրանք մեզնից շատ ուժեղ են։ Պարզապես ավելի փորձառու են՝ արդեն հանդես են եկել այս մակարդակով, իսկ մեզ համար սա առաջին փորձն է։ Համոզված եմ, որ պայքար կծավալենք և կանենք ամեն ինչ՝ խմբից դուրս գալու համար։

Չեխիայի հետ խաղացել ենք 2022-ին և հաղթել։ Այդ ժամանակից նրանք լուրջ աճ են գրանցել՝ Ֆրանսիայի դեմ խաղը դիտել էի, լավ էին երևում։ Ավելի բարդ կլինի, քան այն ժամանակ։ Առնվազն երկրորդ տեղից պետք է դուրս գանք խմբից։ Հետո ամեն ինչ մեր ձեռքերում և ոտքերում է», — ասել է Սանոսյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։